Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել

Լիբանանը և Սիրիան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստորագրել են փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին համաձայնագիր։

Ըստ հաղորդագրությունների՝ փաստաթուղթը ստորագրվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանիի Լիբանան կատարած այցի ժամանակ, երբ հանդիպել է վարչապետ Նավաֆ Սալամի հետ։

Համաձայնագիրը ամրագրում է համագործակցության սկզբունքները, այդ թվում՝ երկու պետությունների ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և միասնության հարգանքը, հավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը։

Leave a comment