Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2026 | 15:15

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ անձնական թիկնապահների կարիք չունի։ Սիմոնյանի խոսքով՝ թիկնապահների առկայությունը ոչ թե իր ընտրությունն է, այլ օրենքով սահմանված ինստիտուտ:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ ԱԺ նախագահները մշտապես եղել են թիրախում՝ հիշատակելով սպանության և դաժան ծեծի դեպքերը:

«Կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին, իմ հետ մի քանի հոգի այդպես գցեմ հետս ման տամ: Ես դրա կարիքը չունեմ, ես Ալենն եմ, ինձ դա բավարար է»,- նշել է նա՝ հավելելով, որ պաշտոնավարման ընթացքում անգամ դիմել է անվտանգության աշխատակիցների թիվը կրճատելու համար, քանի որ դա իրեն «կոմֆորտ» չի պատճառում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment