«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2026 | 13:41

Նախագծերի հիմնական նպատակն է համապետական ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման կարգում ամրագրել Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի ստուգելի և շարունակական կապի չափանիշը: Այս մասին ընտրական ցենզին վերաբերող նախագծի մասին խոսելիս ասաց ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

«Գործող կարգավորմամբ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը հիմնականում կապվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած լինելու հանգամանքների հետ: Նախագծերի տրամաբանությունն այն է, որ նման որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացման համար քաղաքացիությունը անհրաժեշտ և առանցքային պայման է, սակայն այն պետք է լրացվի Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի կապը հաստատող ստուգելի չափանիշով:

Այդ չափանիշը նախագծերով ձևակերպվում է որպես Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հստակ ժամանակահատվածի պահանջ: Առաջարկվում է սահմանել, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 366 և ավելի օր: Այս փոփոխությամբ ձևավորվում է միասնական մոտեցում թե՛ համապետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում:

Փաստացի գտնվելու ժամկետի հաշվարկում չեն ներառվում այն բացակայությունները, որոնք պայմանավորված են եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակով արտերկրում գտնվելու հանգամանքով, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ այդ անձի հետ արտերկրում բնակվելու հանգամանքով, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքով»,- նշեց Ղազարյանը։

Զեկուցողին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա նշեց, որ կոնկրետ օրինակով կարող է ցույց տալիս, թե նախագիծը ինչ «բոբիկ» է։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Leave a comment