Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2026 | 13:49

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որևէ բանի համար չի ափսոսում և իր գործունեությունն ավարտում է «պարզ ճակատով»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թիմը կամ վարչապետը չեն ներել իրեն ինչ-որ բան անելու համար, Սիմոնյանը շեշտել է, որ պաշտոնից հեռանալը պատիժ չէ, և ինքն իր ծառայությունը լավ է կատարել։

Սիմոնյանը վերահաստատել է իր նվիրվածությունը քաղաքական թիմին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իր քաղաքական գործունեությունը չի տարանջատում վարչապետի գործունեությունից։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում փակել քաղաքականության էջը և շարունակելու է մնալ ակտիվ քաղաքական գործիչ։

Մանարամասները՝ տեսանյութում։

Leave a comment