Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.07.2026 | 13:00

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից էներգետիկ հնարավոր ճնշումներին, հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել Հայաստանին էներգամատակարարման բազմազանեցման հարցում:

Factor TV-ի հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԵՄ-ն, եթե Մոսկվան թանկացնի կամ դադարեցնի գազի մատակարարումը, ֆոն դեր Լայենը նշել է  հաջորդ շաբաթ ԵՄ փորձագետների խմբի Հայաստան ժամանելու մասին:

«Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ ԵՄ-ից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով ու հարուստ փորձ ենք կուտակել»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ «Կովկասյան փոխանցման ցանցի» 25 միլիոն եվրոն հատկացվելու է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Ֆոն դեր Լայենը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական և համապարփակ մոտեցում, և Եվրոպան պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին այն իրավիճակներում, որոնց ԵՄ-ն արդեն բախվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment