Հրդեհ է բռնկվել «Ford»-ում․ ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11 փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Ford» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի և խցիկի հատվածը և ջերմահարվել հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը։

Leave a comment