Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
The National թերթը, հղում անելով Emirates NBD բանկի հաղորդագրությունը, նշել է, որ Դուբայում սպառողական գները աճել են մայիսին 5.5%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով վառելիքի, տրանսպորտի և սննդի ներմուծման ծախսերի աճով։
«Տարեկան գնաճը հունիսին մի փոքր կաճի, իսկ հուլիսից սկսած՝ կմեղմանա, քանի որ նավթի ցածր գները և տրանսպորտային հոսքերի բարելավումը կնվազեցնեն ներմուծման վրա գնային ճնշումը», – նշել է բանկի ավագ տնտեսագետ Դեն Ռիչարդսը։
Ըստ բանկի՝ մայիս ամսվա ցուցանիշը մի փոքր ավելի բարձր էր, քան կանխատեսված 5.4%-ը և զգալիորեն ավելի բարձր, քան ապրիլին՝ հակամարտության գագաթնակետին գրանցված 4.8%-ը։