https://arm.sputniknews.ru/20260702/rd-nizhni-nvovgvorvodi-marzum-atsi-harvatsic-1-mard-zvohvel-e-4-y-viravvorvel-104070922.html
ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում ԱԹՍ–ի հարվածից 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում ԱԹՍ–ի հարվածից 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
Sputnik Արմենիա
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեպքի վայրում են, ՀՕՊ աշխատանքը շարունակում է։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T10:02+0400
2026-07-02T10:02+0400
2026-07-02T10:03+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/892/94/8929462_0:160:3073:1888_1920x0_80_0_0_60e0f886844a32419abe2b1aa13f812c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչուի հարձակումը հետ մղելիս մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտինը։«Գիշերվանից Նիժնի Նովգորոդի մարզը հետ է մղում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը. ՀՕՊ ուժերը 30 ԱԹՍ են ոչնչացրել», – գրել է Նիկիտինը Telegram-ում։Նրա խոսքով` ընկած բեկորներից աննշան վնաս է հասցվել մեկ արդյունաբերական օբյեկտի և մի քանի բնակելի շենքերի։Նիկիտինը հավելել է, որ արտակարգ իրավիճակների աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, ՀՕՊ աշխատանքը շարունակվում է։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/892/94/8929462_170:0:2901:2048_1920x0_80_0_0_d4bd9c15b345f8fe7c782e47320cae11.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր
Արտակարգ իրավիճակների ծառայությունները դեպքի վայրում են, ՀՕՊ աշխատանքը շարունակում է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում անօդաչուի հարձակումը հետ մղելիս մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտինը։
«Գիշերվանից Նիժնի Նովգորոդի մարզը հետ է մղում թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումը. ՀՕՊ ուժերը 30 ԱԹՍ են ոչնչացրել», – գրել է Նիկիտինը Telegram-ում։
Նրա խոսքով` ընկած բեկորներից աննշան վնաս է հասցվել մեկ արդյունաբերական օբյեկտի և մի քանի բնակելի շենքերի։
«Սրտի ցավով պետք է հայտնեմ մեկ խաղաղ բնակչի մահվան մասին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա հարազատներին և մտերիմներին, կիսում ենք նրանց վիշտը և անհրաժեշտ աջակցություն տրամադրենք։ Նախնական տեղեկություններով՝ ևս չորս վիրավորներ կան, նրանց արագ բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Մեկ մարդ հոսպիտալացվել է», – հայտնել է մարզպետը։
Նիկիտինը հավելել է, որ արտակարգ իրավիճակների աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում, ՀՕՊ աշխատանքը շարունակվում է։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։