Մարկ Էփշտեյնը եղբոր՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան մեջ մեղադրում է Թրամփին | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարկ Էփշտեյնը պնդել է, որ իր եղբայրը՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, քանի որ նա մտադիր է եղել «անուններ տալ»․ այս մասին հաղորդում է Metro թերթը:

Հրատարակությունը հիշեցնում է, որ Թրամփին երբեք մեղադրանք չի առաջադրվել՝ Էփշտեյնի մահվան հետ կապված գործում, որը որակվել է որպես ինքնասպանություն։

Նշվում է, որ ՀԴԲ փաստաթղթերը պարունակում են Դալասի լիմուզինի վարորդի զանգի մանրամասներ, որը պնդում է, որ լսել է Թրամփի 1995 թվականի հեռախոսազրույցը, որտեղ քննարկվում էր «ինչ-որ աղջկա բռնաբարության» մասին՝ հիշատակելով «Ջեֆրի» անունը։

Leave a comment