Ավտովթար և մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ 22–ամյա աղջիկ է մահացել

Բաժանորդագրվել

Վրաերթի հետևանքով մեկ մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երեկ երեկոյան` Ժամը 21։35-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո, երբ վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել են ընդհանուր հայտարարի գալ, «Saturn» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, հայտնում է shamshyan.com–ը։
Վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։

Leave a comment