ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հերթական խաղային օրն ավարտվեց ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումով:
Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած խաղում ամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով (տեսանյութ):
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը, որը 64-րդ րոպեին նաև հեռացվեց խաղադաշտից։ Կարմիր քարտը տանտերերին չխանգարեց խփել նաև երկրորդ գոլը։ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Մալիկ Տիլմանը։
1/8 եզրափակիչում Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Բելգիայի հավաքականը, որը պայքարից դուրս էր թողել սենեգալցիներին։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա՝ 2:0
Ֆոլարին Բալոգուն, 45, Մալիկ Տիլման, 82
Հեռացում` Ֆոլարին Բալոգուն, 64