https://arm.sputniknews.ru/20260701/datarany-bavararel-e-majr-atvori-hajcy-vostikanutjan-angvortsutjuny-tshanachvel-e-voch-iravachap-104064319.html
Դատարանը բավարարել է Մայր աթոռի հայցը․ ոստիկանության անգործությունը ճանաչվել է ոչ իրավաչափ
Դատարանը բավարարել է Մայր աթոռի հայցը․ ոստիկանության անգործությունը ճանաչվել է ոչ իրավաչափ
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ոչ միայն չի կատարել պահանջվող գործողությունները, այլև նույնիսկ չի մեկնել դեպքի վայր։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T21:15+0400
2026-07-01T21:15+0400
2026-07-01T21:15+0400
հովհաննավանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097813_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ad2ff39823efdfc56cafc56e3a1b4697.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը` դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ Սուրբ Հովհաննավանքի գործով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով` դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ արձանագրելով, որ այն պարտավոր էր արձագանքել Մայր աթոռի դիմումին և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ոչ միայն չի կատարել պահանջվող գործողությունները, այլև նույնիսկ չի մեկնել դեպքի վայր։«Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար»,– նշել է Զոհրաբյանը։Նա հավելել է, որ դատարանը նաև անդրադարձել է եկեղեցու տարածքների իրավական կարգավիճակին՝ ընդգծելով, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները նույն կարգավիճակը չունեն։Վճռում, ըստ նրա, նշված է, որ Սուրբ Խորանը, Ատյանը և Ավանդատունը նախատեսված են բացառապես եկեղեցական ծառայության համար։ Նա նկատել է, որ դատարանը հիշեցրել է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։«Եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավասու մարմիններին»,– ըստ Զոհրաբյանի` արձանագրել է դատարանը։Հիշեցնեք, որ Վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ էլ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության` կապված Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցու հետ։
հովհաննավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1a/95097813_0:0:1600:1200_1920x0_80_0_0_eee46a156daf8268d64b996a8e469ef5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննավանք
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ոչ միայն չի կատարել պահանջվող գործողությունները, այլև նույնիսկ չի մեկնել դեպքի վայր։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը` դատավոր Վարազդատ Միքայելյանի նախագահությամբ, բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության՝ Սուրբ Հովհաննավանքի գործով։ Այս մասին
ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով` դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը՝ արձանագրելով, որ այն պարտավոր էր արձագանքել Մայր աթոռի դիմումին և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։
«Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովհաննավանքին։ Մայր աթոռը ոստիկանությանը նախապես տեղեկացրել էր, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը կարող է մուտք գործել եկեղեցու Սուրբ խորան, Ավանդատուն և Ատյան ու այնտեղ ծիսական գործողություններ կատարել։ Եկեղեցին պահանջել էր կանխել հնարավոր ներխուժումը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով»,– գրել է Զոհրաբյանը։
Փաստաբանի խոսքով՝ ոստիկանությունը ոչ միայն չի կատարել պահանջվող գործողությունները, այլև նույնիսկ չի մեկնել դեպքի վայր։
«Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար»,– նշել է Զոհրաբյանը։
Նա հավելել է, որ դատարանը նաև անդրադարձել է եկեղեցու տարածքների իրավական կարգավիճակին՝ ընդգծելով, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները նույն կարգավիճակը չունեն։
Վճռում, ըստ նրա, նշված է, որ Սուրբ Խորանը, Ատյանը և Ավանդատունը նախատեսված են բացառապես եկեղեցական ծառայության համար։ Նա նկատել է, որ դատարանը հիշեցրել է, որ Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
«Եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իրավասու մարմիններին»,– ըստ Զոհրաբյանի` արձանագրել է դատարանը։
Հիշեցնեք, որ Վարչական դատարանը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ էլ,
բավարարել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության` կապված Արագածոտնի մարզի Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցու հետ։