Ռոսգվարդիայի սակրավոր է զոհվել Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ի վնասազերծման ժամանակ

https://arm.sputniknews.ru/20260701/rvosgvardiaji-sakravvor-e-zvohvel-kurski-marzum-ukrainaji-zu-i-ats-i-vnasazertsman-zhamanak-104044761.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/17/87064299_107:0:2838:2048_1920x0_80_0_0_a564cc3771801389e2447bd29cfad32c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոսգվարդիա, կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, սակրավոր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

ռոսգվարդիա, կուրսկ, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, սակրավոր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռոսգվարդիայի սակրավոր է զոհվել ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի մարտական մասի վնասազերծման ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզպես Ալեքսանդր Խինշտեյնը։

«Թշնամին հարձակվել է Ռիլսկ քաղաքի վրա։ Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ուկրաինայի ԶՈւ-ն պայթուցիկ սարքեր է նետել քաղաքի երկու հրապարակներում։ Մարտական մասը վնասազերծելու փորձի ժամանակ զոհվել է Ռոսգվարդիայի հատուկ նշանակության ջոկատի սակրավորը։ Անկեղծ ցավակցություններս ընտանիքին»,-իր Telegram-ալիքում գրել է Խինշտեյնը։

Նա հավելել է, որ նաև ոստիկանության աշխատակից է վիրավորվել։

«Այս պահին իրավիճակը լարված է։ Թշնամին շարունակում է իր հարձակումները։ Հայտարարվել է ԱԹՍ-ների հարձակման վտանգ։ Ես բոլոր բնակիչներին կոչ եմ անում լինել ծայրահեղ զգույշ։ Մի՛ մոտեցեք և ձեռքով մի՛ վերցրեք ոչ մի կասկածելի առարկա։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք անվտանգության միջոցները»,-նշել է մարզպետը։

Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment