Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացումը շատ լավ է ընթանում։
Նա այս գնահատականը տվել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում։
«Իրանի ապամիջուկայնացումը շատ լավ է ընթանում։ Մենք շատ լավ հանդիպումներ ունեցանք»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
«Ինչպես գիտեք, մենք երեք գիշեր շատ ուժեղ հարվածներ հասցրեցինք նրանց, բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես դա անվանում եմ ապամիջուկայնացում, այն տեղի է ունենում։ Ամեն ինչ լավ է ընթանում»,- հավելել է նա։