https://arm.sputniknews.ru/20260701/penzaji-2-dzernarkutjan-vra-ukrainakan-ats-neri-hardzakman-hetevanqvov-kan-tuzhatsner-104051993.html
Պենզայի 2 ձեռնարկության վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան տուժածներ
Պենզայի 2 ձեռնարկության վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կան տուժածներ
Sputnik Արմենիա
Ստեղծվել է շտաբ հետևանքները սեղմ ժամկետներում վերացնելու համար։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T16:45+0400
2026-07-01T16:45+0400
2026-07-01T16:45+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257338_0:96:3301:1953_1920x0_80_0_0_9edb321231b6c85d14aee3618e8f15a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Պենզա քաղաքի ուղղությամբ ուկրաինական դրոնների առավոտյան հարձակմամբ թիրախավորվել է 2 ձեռնարկություն, վիրավորվել է 2 աշխատակից: Այս մասին հայտնել է Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի վրա խոցված անօդաչուի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գծերը և բնակելի շենքեր: Քաղաքապետ Օլեգ Դենիսովը հստակեցրել է, որ որոշվել է Պենզայի տուժած բնակարանների վերականգնման համար բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարգը:Մարզպետը հստակեցրել է, որ պայթյունի ալիքից կոտրվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ հարձակման ենթարկված օբյեկտներից մեկը «Մայակ» գործարանն է, որը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, իսկ մյուսը Պենզայի էլեկտրոնային մեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտն է:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94257338_286:0:3017:2048_1920x0_80_0_0_da9e0ae5ff5af88bf2579d639c7e2d7c.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Ստեղծվել է շտաբ հետևանքները սեղմ ժամկետներում վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Պենզա քաղաքի ուղղությամբ ուկրաինական դրոնների առավոտյան հարձակմամբ թիրախավորվել է 2 ձեռնարկություն, վիրավորվել է 2 աշխատակից: Այս մասին հայտնել է Պենզայի մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի վրա խոցված անօդաչուի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գծերը և բնակելի շենքեր: Քաղաքապետ Օլեգ Դենիսովը հստակեցրել է, որ որոշվել է Պենզայի տուժած բնակարանների վերականգնման համար բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարգը:
«Ցավոք, ձեռնարկություններից մեկում երկու մարդ է վիրավորվել։ Կնոջը բուժօգնություն է ցուցաբերվել ամբուլատոր հիմունքներով, նա արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից։ Տղամարդը բեկորային լուրջ վնասվածքներ է ստացել, շտապ վիրահատվել է, այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – ասել է Մելնիչենկոն։
Մարզպետը հստակեցրել է, որ պայթյունի ալիքից կոտրվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։
Տեղի ԶԼՄ-ները փոխանցում են, որ հարձակման ենթարկված օբյեկտներից մեկը «Մայակ» գործարանն է, որը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ, իսկ մյուսը Պենզայի էլեկտրոնային մեխանիկական սարքերի գիտահետազոտական ինստիտուտն է:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։