Հայաստանի և սահմանակից երկրների ժողովրդագրական պատկերը
✅ Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է, որն այդ թվում նաև պայմանավորված է երկրում պտղաբերության ցուցանիշներով։
✅ 2024 թվականին Հայաստանում ծնունակ տարիքի (15-49 տարեկան) 1 կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը կազմել է 1.7: Հայաստանի սահմանակից երկրներում ամենացածր պտղաբերության գործակիցը գրանցվել է Ադրբեջանում (1.4), իսկ ամենաբարձրը՝ Վրաստանում (1.8):
✅ Վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի սահմանակից բոլոր երկրներում պտղաբերության մակարդակը նվազել է, Հայաստանում այն որոշ տատանումներով պահպանվել է 1 կնոջ հաշվով 1.7 երեխա մակարդակում։
✅ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ծնունակ տարիքի շատ կանայք երեխա չունեն: Միևնույն ժամանակ, ընդհանուր ծնված երեխաների 36%-ը երրորդ և ավելի բարձր կարգաթվով ծնված երեխաներն են։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում:
ACSES, Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: