Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների՝ պարզաբանում է կառավարությունը

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։

Կարգավորումը միտված է՝

✅ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
✅ ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
✅ պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
✅ ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ 

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։

Ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment