«Բացառիկություն» են խաղում․ Զախարովան՝ ԵՀ կենտրոնակայանում օդորակիչների անջատման մասին

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ձևավորված անհավասարության համակարգը պահպանելու ձգտումը՝ մարդու իրավունքների ժամանակակից պատկերացումներին համապատասխանելու ցանկությանը զուգահեռ, ներքին հակասություն է ստեղծում եվրոպական էլիտաների համար։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը «չափից շատ է տարվել սեփական բացառիկության գաղափարով», ինչի արդյունքում հայտնվել է «ցուգցվանգի» իրավիճակում։ Այս մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ «Politico» պարբերականը հայտնել էր, որ այս շոգին Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում անջատել են օդորակիչ համակարգը։ Ընդ որում, թերթի տվյալներով, 13-հարկանի շենքի վերին հարկերում, որտեղ գտնվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և եվրահանձնակատարների աշխատասենյակները, օդորակիչները շարունակում են աշխատել։

«Նրանց համար նորմալ է, որ նա այնտեղ նստի՝ ինչ-որ գահի, և իրեն բացառիկ համարի: Եվ որ նրա շուրջը հովհարներ թափահարեն, ընդ որում՝ դա անեն այնպիսի մարդիկ, որոնք նման չեն այդ գլխավոր արևմտյան դեմքին: Ինչո՞ւ։ Որպեսզի է՛լ ավելի ընդգծվի, որ նա՝ այդ բազմած արևմտյան դեմքը, բացառիկ է։ Նրանք պարզապես տարվել են իրենց իսկ սեփական նարատիվները խաղալով և հայտնվել են մի տեսակ ցուգցվանգի իրավիճակում։ Եվ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս վերապրել այս պատմությունը. մի կողմից՝ ցանկություն կա, և պատմականորեն արմատավորվել է այս անհավասարությունը, մարդկանց անվերջանալի սեգրեգացիան, բաժանումը ստրուկների ու տերերի, նրանց, ում պետք է հասնի ամեն ինչ և, ամենակարևորը, նրանց, ում ոչինչ չպիտի հասնի»,-մեկնաբանելով իրավիճակը՝ նշել է Զախարովան:

Դիվանագետի խոսքով՝ ձևավորված անհավասարության համակարգը պահպանելու ձգտումը՝ մարդու իրավունքների ժամանակակից պատկերացումներին համապատասխանելու ցանկությանը զուգահեռ, ներքին հակասություն է ստեղծում եվրոպական էլիտաների համար։ Հենց դա էլ ԵՄ ղեկավարությանը հասցրել է մի իրավիճակի, որը նա բնութագրել է որպես «ցուգցվանգ»։

Leave a comment