ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. շարունակվում է ընդդիմության բողոքների քննությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Սահմանադրական դատարանում քաղաքական կուսակցությունների հայցով կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցեր էին ներկայացրել 7 քաղաքական ուժեր, որոնցից մեկը՝ «Նոր ուժ» կուսակցությունը, ավելի ուշ դադարեցրեց իր մասնակցությունը դատավարությանը։

Գործով պատասխանող կողմն է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), իսկ որպես համապատասխանողներ ներգրավված են ՆԳՆ-ն, Դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն։ Որպես երրորդ կողմ դատավարությանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Բարձր դատարանն արդեն լսել է կողմերին, անցկացրել հարցուպատասխանի փուլը, տեղի է ունեցել դռնփակ նիստ, և նույնիսկ փոքրիկ փորձարկում՝ քվեարկության ծրարների թափանցիկության հարցը պարզելու համար։

Եզրափակիչ ելույթների համար բոլոր հայցվորներին և երրորդ կողմին կհատկացվի 25-ական րոպե ժամանակ։ Համապատասխանող կողմերին կտրամադրվի 15-ական րոպե, բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի, ում ելույթի համար սահմանվել է 20 րոպե։ Գլխավոր պատասխանողը՝ ԿԸՀ-ն, հանդես կգա ամենավերջում, և նրա ելույթի համար կհատկացվի մեկ ժամ։

News.am

Leave a comment