Ինչո՞ւ ՔՊ–ն չի ուզում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն. Վարդևանյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260701/inchu-qpn-chi-uzum-vor-yntrutjan-ardjunqnern-anvaver-tshanachven-vardevanjani-pataskhany-104034401.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ինչո՞ւ ՔՊ–ն չի ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն

Sputnik Արմենիա

Ինչո՞ւ ՔՊ–ն չի ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն

2026-07-01T11:16+0400

true

PT0M46S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/01/104034234_173:0:1125:714_1920x0_80_0_0_6836806696c9e944bdc595b56cd465e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео

«ուժեղ հայաստան» կուսակցություն, արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Այսօր Սահմանադրական դատարանը լսելու է կողմերի եզրափակիչ ելույթները, իսկ որոշումը պետք է հրապարակվի ամենաուշը հուլիսի 4-ին։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կարծում է, որ իշխանությունները ռեսուրսի իրացման խնդիր ունեն և մտավախություն, որ չեն կարողանալու նույն արդյունքը կրկնել։ Նա այդ մասին ասաց Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանը լսելու է կողմերի եզրափակիչ ելույթները։

«Իշխանությունները չեն ցանկանում, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, քանի որ այն ռեսուրսը, որն ընտրախախտումների համար իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու»,- նշեց Վարդևանյանը։

Նա շեշտեց, որ իշխանությունների ռեսուրսը, որպես այդպիսին, սպառվել է։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Leave a comment