https://arm.sputniknews.ru/20260701/hajastanjan-biznesy-kkarvoghana-elektrvonajin-hdm-ktrvon-tramadrel-tghtajini-pvokharen-104033977.html
Հայաստանյան բիզնեսը կկարողանա էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել թղթայինի փոխարեն
Հայաստանյան բիզնեսը կկարողանա էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել թղթայինի փոխարեն
Sputnik Արմենիա
2027 թվականի հունվարի 1–ից առևտրի օբյեկտները ցանկության դեպքում կարող են ամբողջությամբ անցնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T11:02+0400
2026-07-01T11:02+0400
2026-07-01T11:02+0400
հայաստան
բիզնես
հդմ
կտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24382294_0:18:1000:581_1920x0_80_0_0_dff3f14cb4f1e920ca2e58897d8143f8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում առևտրի օբյեկտները կկարողանան էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել թղթայինի փոխարեն։ ՀՀ կառավարության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը:Նախկինում Հայաստանում էլեկտրոնային կտրոններ տրամադրվում էին միայն կայքից և հավելվածից ապրանքներ գնելու կամ ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև տրանսպորտի և առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու դեպքում:Այժմ, ընդունված փոփոխությունների համաձայն, առևտրի և ծառայությունների ոլորտի մյուս բոլոր սուբյեկտները նույնպես իրավունք կստանան էլեկտրոնային կտրոններ տրամադրելու, ընդ որում՝ ինչպես թղթային, այնպես էլ դրանցից հրաժարվել դեպքում` ամբողջությամբ անցնելով էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։Ավելի վաղ խորհրդարանում ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը նշել էր էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ևս մեկ առավելություն` դրանց մասին տեղեկատվությունը հարկային ծառայության թվային համակարգերին է հասնում գրեթե ակնթարթորեն, մինչդեռ թղթային կտրոնների դեպքում այդ ժամանակը կարող է տևել 15 րոպեից մինչև երեք օր:Էլեկտրոնային կտրոնները կարող են օգտագործվել նաև B2B (Business–to–Business կամ «Բիզնեսը բիզնեսի համար» գործարար մոդել, երբ ընկերությունն իր ապրանքներն ու ծառայությունները վաճառում է ոչ թե անհատ սպառողներին, այլ կազմակերպություններին. խմբ.) վաճառքի ժամանակ այն հիմքերով, ինչ թղթային կտրոնները։ Ի դեպ, կտրոնի վրա պետք է նշվեն ուղարկողի և ստացողի հարկ վճարողի անունը և հաշվի համարը:ԱԺ–ում ընդունվելու դեպքում օրինագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2027 թվականի հունվարի 1–ից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24382294_38:0:926:666_1920x0_80_0_0_2482cb536536d37643396e29f68e909e.jpg.webp
հայաստան, բիզնես, հդմ, կտրոն
հայաստան, բիզնես, հդմ, կտրոն
2027 թվականի հունվարի 1–ից առևտրի օբյեկտները ցանկության դեպքում կարող են ամբողջությամբ անցնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում առևտրի օբյեկտները կկարողանան էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել թղթայինի փոխարեն։ ՀՀ կառավարության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը:
Նախկինում Հայաստանում էլեկտրոնային կտրոններ տրամադրվում էին միայն կայքից և հավելվածից ապրանքներ գնելու կամ ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև տրանսպորտի և առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու դեպքում:
Այժմ, ընդունված փոփոխությունների համաձայն, առևտրի և ծառայությունների ոլորտի մյուս բոլոր սուբյեկտները նույնպես իրավունք կստանան էլեկտրոնային կտրոններ տրամադրելու, ընդ որում՝ ինչպես թղթային, այնպես էլ դրանցից հրաժարվել դեպքում` ամբողջությամբ անցնելով էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։
Ավելի վաղ խորհրդարանում ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը նշել էր էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ևս մեկ առավելություն` դրանց մասին տեղեկատվությունը հարկային ծառայության թվային համակարգերին է հասնում գրեթե ակնթարթորեն, մինչդեռ թղթային կտրոնների դեպքում այդ ժամանակը կարող է տևել 15 րոպեից մինչև երեք օր:
Էլեկտրոնային կտրոնները կարող են օգտագործվել նաև B2B (Business–to–Business կամ «Բիզնեսը բիզնեսի համար» գործարար մոդել, երբ ընկերությունն իր ապրանքներն ու ծառայությունները վաճառում է ոչ թե անհատ սպառողներին, այլ կազմակերպություններին. խմբ.) վաճառքի ժամանակ այն հիմքերով, ինչ թղթային կտրոնները։ Ի դեպ, կտրոնի վրա պետք է նշվեն ուղարկողի և ստացողի հարկ վճարողի անունը և հաշվի համարը:
ԱԺ–ում ընդունվելու դեպքում օրինագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2027 թվականի հունվարի 1–ից։