Հայաստանյան բիզնեսը կկարողանա էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել թղթայինի փոխարեն

https://arm.sputniknews.ru/20260701/hajastanjan-biznesy-kkarvoghana-elektrvonajin-hdm-ktrvon-tramadrel-tghtajini-pvokharen-104033977.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24382294_38:0:926:666_1920x0_80_0_0_2482cb536536d37643396e29f68e909e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բիզնես, հդմ, կտրոն

հայաստան, բիզնես, հդմ, կտրոն

Բաժանորդագրվել

2027 թվականի հունվարի 1–ից առևտրի օբյեկտները ցանկության դեպքում կարող են ամբողջությամբ անցնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում առևտրի օբյեկտները կկարողանան էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել թղթայինի փոխարեն։ ՀՀ կառավարության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը:

Նախկինում Հայաստանում էլեկտրոնային կտրոններ տրամադրվում էին միայն կայքից և հավելվածից ապրանքներ գնելու կամ ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև տրանսպորտի և առողջապահական ծառայությունների դիմաց վճարելու դեպքում:

Այժմ, ընդունված փոփոխությունների համաձայն, առևտրի և ծառայությունների ոլորտի մյուս բոլոր սուբյեկտները նույնպես իրավունք կստանան էլեկտրոնային կտրոններ տրամադրելու, ընդ որում՝ ինչպես թղթային, այնպես էլ դրանցից հրաժարվել դեպքում` ամբողջությամբ անցնելով էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների։

Ավելի վաղ խորհրդարանում ներկայացնելով օրինագիծը` ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը նշել էր էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների ևս մեկ առավելություն` դրանց մասին տեղեկատվությունը հարկային ծառայության թվային համակարգերին է հասնում գրեթե ակնթարթորեն, մինչդեռ թղթային կտրոնների դեպքում այդ ժամանակը կարող է տևել 15 րոպեից մինչև երեք օր:

Էլեկտրոնային կտրոնները կարող են օգտագործվել նաև B2B (Business–to–Business կամ «Բիզնեսը բիզնեսի համար» գործարար մոդել, երբ ընկերությունն իր ապրանքներն ու ծառայությունները վաճառում է ոչ թե անհատ սպառողներին, այլ կազմակերպություններին. խմբ.) վաճառքի ժամանակ այն հիմքերով, ինչ թղթային կտրոնները։ Ի դեպ, կտրոնի վրա պետք է նշվեն ուղարկողի և ստացողի հարկ վճարողի անունը և հաշվի համարը:

ԱԺ–ում ընդունվելու դեպքում օրինագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2027 թվականի հունվարի 1–ից։

Leave a comment