ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆը, փեսա Ջարեդ Քուշները Դոհայում դրական բանակցություններ են վարել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Վիտկոֆը դրական բանակցություններ են վարել Կատարում տարածաշրջանային առաջնորդների հետ։ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները նույնպես առաջ են շարժվում, քանի որ երկրները ձգտում են մեղմել լարվածությունը վերջին հարձակումներից հետո, որոնք վտանգել են արդեն իսկ փխրուն հրադադարը», – ասել է աղբյուրը։
Հիմնական չլուծված հարցերի թվում են եղել իրանական միլիարդավոր դոլարների ակտիվների ազատումն ու Հորմուզի նեղուցի ապագա կառավարումը, որի միջով պատերազմից առաջ անցնել է աշխարհի նավթի և հեղուկ բնական գազի մոտավորապես մեկ հինգերորդը։