Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել

«Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել, հաղորդում է «Ռոսավիացիան»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումները կիրառվել են օդային թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հունիսի 30-ի գիշերը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք ուղևորվող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոչնչացման մասին: Մոսկվայի ժամանակով կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6:00-ն ընկած ժամանակահատվածում մարտական ​​պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը խոցել են նման 50 անօդաչու թռչող սարք, հայտնել է քաղաքապետը Max հաղորդագրությունների հավելվածի իր ալիքում: 

Leave a comment