Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին

Քաղաքականություն

30.06.2026 | 21:37

Այսօր տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության հերթական նիստը։ Այն վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թե ինչ է քննարկվել նիստին` ՔՊ-ականները չեն բացահայտում։ Փաշինյանը, ի տարբերություն այն նիստերի, որտեղ ընտրում էին խորհրդարանական պաշտոնյաների, այս նիստից հետո հարցերի չպատասխանեց։ Այսօր մյուս ՔՊ-ականները ևս հակված չէին հարցերի պատասխանել, Սուրեն Պապիկյանը, օրինակ, անտեսեց խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահերի վերաբերյալ հարցը, Հայկ Կոնջորյանը` իր` ԱԺ փոխնախագահի թեկնածու ընտրվելու հարցը։

Այսօր նիստին ներկա չէր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը Factor.am-ին պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը մշտապես մասնակցում է վարչության նիստերին, այսօր անձնական պատճառներով պայմանավորված ժամանակային առումով չի հասցրել մասնակցել այս նիստին։

Հիշեցնենք` ՔՊ-ն Ալեն Սիմոնյանին չվստահեց 9-րդ գումարման խորհրդարանի ղեկավարումը։ Անցած շաբաթ տեղի ունեցած ներկուսակցական ընտրությամբ որոշվեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment