Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Տեսանյութեր
Պաշտոնական

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հունիսի 30-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Leave a comment