Լիտվայի խորհրդարանը կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել է Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 42-ամյա Մինդաուգաս Սինկեւիչուսին։
Սինկեւիչուսի թեկնածությունը լիագումար նիստում պաշտպանել է 80 պատգամավոր, 2-ը դեմ է եղել, 28-ը ձեռնպահ է մնացել։
Հունիսի 25-ին սոցիալ-դեմոկրատների առաջնորդին վարչապետ նշանակել Սեյմին առաջարկել էր նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Նա մինչ այդ զբաղեցրել է Յոնավայի քաղաքապետի պաշտոնը։
Հաջորդ 15 օրվա ընթացքում նշանակված վարչապետը պետք է խորհրդարանին ներկայացնի իր կաբինետի կազմն ու կառավարության ծրագիրը։
Վարչապետ Ինգա Ռուգինենեի նախորդ կաբինետն ստիպված էր հրաժարական տալ հունիսի 23-ին՝ կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Խնդիր է առաջավել, երբ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի սկզբին որոշել է դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական քաղաքականության համար։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատները հանուն Լիտվայի» կուսակցությունը։