1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով

https://arm.sputniknews.ru/20261011/1-zvoh-18-viravvor-belgvorvodi-ev-brjanski-marzeri-vra-hardzakumneri-hetevanqvov-107957181.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/15/100114555_0:280:960:1000_1920x0_80_0_0_bc6fbbb3eb4bc8a1c5ae10d48684efaf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

բելգորոդ, բրյանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Մեկ օրում Բելգորոդի մարզում խոցվել և ճնշվել է 192 անօդաչու թռչող սարք, Բրյանսկի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 ԱԹՍ։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա ուկրաինական ԱԹՍ–ների գրոհների և գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել են շրջանների ղեկավարները։

Առավել ինտենսիվ հարձակումների է ենթարկվել Բելգորոդի մարզը։ Մարզպետ Ալեքսանդր Շուվաևի խոսքով՝ մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն 130 անգամ գրոհել է մարզի տարածքը։ Վեց շրջաններում վիրավորվել է 16 խաղաղ բնակիչ։

Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։

«Անցած մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն 130 անգամ գրոհել է Բելգորոդի մարզի տարածքը։ 192 անօդաչու խոցվել և ճնշվել է։ Վեց շրջաններում 16 մարդ վիրավորվել է»,-հայտնել է Շուվաևը։

Նրա տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում մարզում խոցվել և ճնշվել է 192 ԱԹՍ։ Բացի այդ, արձանագրվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հրետանու կիրառմամբ վեց գնդակոծություն, ևս երեք դեպքում ԱԹՍ-ներից պայթուցիկ սարքեր են նետվել։

Զոհված և տուժածներ կան նաև Բրյանսկի մարզում։ Ինչպես հայտնել է մարզպետ Եգոր Կովալչուկը, կամիկաձե-դրոնը հարվածել է Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Սլուչոկ գյուղին: Տեղի բնակիչը ծանր վիրավորվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցումԼ

Եվս երկու կին տուժել են Կլիմովո ավանին ԱԹՍ–ի հարվածի հետևանքով։ Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել։

«Ուկրաինայի ԶՈւ–ի հանցավոր գործողությունների հերթական զոհերը։ Կամիկաձե-դրոնը հարվածել է Ստարոդուբի մունիցիպալ շրջանի Սլուչոկ գյուղին, ծանր վիրավորվել է տեղի բնակիչը։ Ցավոք, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է հիվանդանոցում»,-գրել է Կովալչուկը։

Մարզպետի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում Բրյանսկի մարզի երկնքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 45 անօդաչու սարք։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment