18:35 30.06.2026 (Թարմացված է: 18:36 30.06.2026)
Բաժանորդագրվել
16 տարին չլրացած անձանց կարգելվի անձնական թվային օգտահաշիվ ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանում սահմանափակում են սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Փոփոխություններ են արվել «Տեղեկատվության, թվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» և «Երեխաներին վնասակար տեղեկություններից պաշտպանելու մասին» օրենքներում։
Սոցիալական ցանցերում անձնական օգտահաշիվներ բացելու համար թվային հասունության նվազագույն տարիք է սահմանվել 16 տարեկանը։
Նշվում է, որ օրինագծի պատրաստման ժամանակ ուսումնասիրվել է միջազգային առաջատար փորձը։
Բացի այդ, տուգանքներ են սահմանվում տարիքային սահմանափակումներ պահանջող սոցիալական ցանցերի գործունեությանը վերաբերող պահանջները խախտելու համար։