Ադրբեջանում 16 տարեկանից փոքր անձանց կարգելեն օգտվել սոցցանցերից

Բաժանորդագրվել

16 տարին չլրացած անձանց կարգելվի անձնական թվային օգտահաշիվ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանում սահմանափակում են սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Փոփոխություններ են արվել «Տեղեկատվության, թվայնացման և տեղեկատվության պաշտպանության մասին» և «Երեխաներին վնասակար տեղեկություններից պաշտպանելու մասին» օրենքներում։

Սոցիալական ցանցերում անձնական օգտահաշիվներ բացելու համար թվային հասունության նվազագույն տարիք է սահմանվել 16 տարեկանը։

Նշվում է, որ օրինագծի պատրաստման ժամանակ ուսումնասիրվել է միջազգային առաջատար փորձը։

Բացի այդ, տուգանքներ են սահմանվում տարիքային սահմանափակումներ պահանջող սոցիալական ցանցերի գործունեությանը վերաբերող պահանջները խախտելու համար։

«Apple»-ը «սև ցուցակում» գտնվող չինական ընկերությունից չիպեր գնելու թույլտվություն է ուզում

Leave a comment