Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն

Հայկ Սարգսյանն արծաթե մեդալակիր է դարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնությունում։

Մ18 տարիքային խմբի 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում հայ հրաձիգը վաստակել է 382 միավոր և գրավել երկրորդ տեղը։ Չեմպիոնի ըիտղոսը նվաճած իտալացի Քուարտա Լորիսին հավաքել է 1 միավոր ավելի։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները․

10մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև

Մ16 / Դավիթ Խաչատրյան – 4-րդ տեղ

10մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար

Մ18 / Արմեն Գևորգյան – 9-րդ տեղ

Մ16 / Արտակ Ամիրյան – 23-րդ տեղ

Leave a comment