Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Այսօր անցկացրեցինք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։
Քննարկեցինք Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Առաջիկայում կշարունակենք քննարկումները նշված թեմաների շուրջ արդյունավետ և հավասարակշռված լուծումներ ձևավորելու համար:
#նորսահմանադրություն»: