Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղիղ հանդիպումներ չեն նախատեսվում՝ հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Հստակեցվել է, որ Ուիթքոֆը և Քուշները Դոհայում միջնորդների հետ կքննարկեն Իրանի հետ բանակցությունների ընթացքը և Լիբանանում ստեղծված իրավիճակը։
Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և Թեհրանի միջուկային ծրագիրը մնում են ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական թեմաները։