Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, երեքշաբթի օրը Դոհայում կհանդիպեն Կատարի վարչապետ Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները քննարկելու համար:
Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ում՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
ԱՄՆ-Կատար բանակցությունները տեղի կունենան Դոհայում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև հայտարարված խորհրդակցությունների շրջանակներում: Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են հանդիպումներ ունենալ Կատարի այլ ղեկավարների հետ:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները առանձին բանակցություններ կանցկացնեն Կատարի և Պակիստանի միջնորդների հետ: