Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա

Քաղաքականություն

Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն 2026 թվականի հուլիսի 1-2-ը կգործուղվի Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն եւ արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։ Որոշումն այսօր ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են Առողջապահության նախարարության այս տարվա պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին: Իսկ Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը եւ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։ Իսկ վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում նախարարը ներկայացնելու է Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Leave a comment