Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով գալիս է Հայաստան. հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանական ստորաբաժանումներ։

Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։

Leave a comment