Իսրայելը մշակում է լազերներ տիեզերքում հարձակումների համար

Իսրայելը մշակում է տիեզերական լազերներ Երկրի մակերևույթից վերև տարածքում հարվածներ հասցնելու, հարձակումների համար, հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կացը նշել է, որ Իսրայելն այժմ «գրավում է լավագույն մտքերին» այս առաջադրանքի համար ու մտադիր է դառնալ առաջատար պետություն այս ոլորտում։

«Եթե մենք հաջողության հասնենք, դա մեզ առավելություն կտա զսպման, հարձակման, ոչնչացման և բոլոր մյուս ասպեկտների առումով՝ համեմատած մեր թշնամիների հետ, որոնք ավելի շատ ռեսուրսներ ունեն», – հավելել է Կացը։

Leave a comment