«Քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը»,- այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախապես քննարկում է եղել՝ արդյոք քվոտա պե՞տք է սահմանեն, որ անպայման մի կին պետք է լինի, որոշվել է՝ չսահմանել քվոտա, քվեարկությունն ազատ է եղել։
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: