Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.06.2026 | 19:59

Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննության ընթացքում քննարկվում են գրավոր միջնորդությունները։

Դատավոր Սեդա Սաֆարյանը բարձրացրեց «թափանցիկության» չափանիշի հարցը՝ խնդրելով հստակեցնել, թե ինչ է կողմը հասկանում այդ եզրույթով և ինչ հեռավորությունից պետք է հնարավոր լինի տեսնել՝ քաղաքացին ում է ընտրել։

Ի պատասխան՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, որ մի քանի մետր հեռավորության վրա, սովորական լուսավորության պայմաններում, տեսանելի է եղել։

«Ավելի մոտ հեռավորության վրա, երբ մոտեցել են քվեաթերթիկը արկղ գցելու, արկղի մոտ նստած անձը, ով սոսնձում էր, հստակ կարող էր տեսնել՝ ինչ է քվեարկված»,- ասաց Օրբելյանը։
ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ ընտրական նյութերի պահպանման և ստուգման մեխանիզմները կարևոր են, և որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վերադառնալ տեղամասային տվյալներին՝ ճշմարտությունը պարզելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment