Փարիզի կենտրոնում գտնվող Բորսայի հրապարակի շրջանը, որտեղ գործում է Ֆրանսպրես գործակալության կենտրոնակայանը, մնացել է առանց էլեկտրականության: Հայտնում է գործակալությունը։
Ինչպես հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը, սկզբում առանց էլեկտրամատակարարման է մնացել 449 բաժանորդ, որոնցից 238-ի համար էներգիայի մատակարարումը դեռևս մնում է ընդհատված:
Օպերատոր ընկերությունից հայտնել են, որ խափանումը տեղի է ունեցել անոմալ տապի ֆոնին. բարձր ջերմաստիճանը, ներառյալ՝ գիշերային ժամերին, հանգեցրել է ասֆալտի գերտաքացման և հավելյալ ծանրաբեռնվածության ստորգետնյա էներգացանցի վրա, ինչն էլ առաջացրել է սարքավորումների տեղային վնասումներ:
Ֆրանսիայում հունիսի կեսերից պահպանվում է անոմալ շոգը։
Շոգի պատճառով խափանվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը։
Եվրոպայում անոմալ շոգը դարձել է մահերի պատճառ։