«Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին


«Թրամփի ուղին» անորոշ հեռանկարներ» ունի, նախագիծը «միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից», – RTVI-ի հետ հատուկ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Նրա խոսքով՝ 2022-2023 թվականներին Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման հետ կապված բոլոր հարցերը, իսկ այդ կապերի վերականգնումը հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական համաձայնագրերի մաս էր կազմում, այդ հարցերը քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Դիտումների քանակ12

Leave a comment