ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1719 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը, հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է CNN-ը։
Ռոդրիգեսի խոսքով, երկրում վնասվել է 855 շենք, իսկ 189-ը՝ ամբողջությամբ ավերվել։
Առաջին երկու հզոր ցնցումներից հետո՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ, Վենեսուելայում տեղի է ունեցել 609 հետցնցում, որոնք էական վնասներ չեն պատճառել, նշել է խոսնակը։
–00—ՅՄ