Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-ի, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1719 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը, հեռուստատեսությամբ հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է CNN-ը։

Ռոդրիգեսի խոսքով, երկրում վնասվել է 855 շենք, իսկ 189-ը՝ ամբողջությամբ ավերվել։

Առաջին երկու հզոր ցնցումներից հետո՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ, Վենեսուելայում տեղի է ունեցել 609 հետցնցում, որոնք էական վնասներ չեն պատճառել, նշել է խոսնակը։

–00—ՅՄ

Leave a comment