Ամսական 120-150 հազար դոլար․ Որքան է Տաշիր Սամոն վճարում ֆեյքերի ֆաբրիկայի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեռևս օրեր առաջ  ողջ համացանցը ողողվել էր միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդուն՝  Սարգիս Կարապետյանին պաշտպանող ֆեյքերի մեկնաբանությունների լուսանկարներով։  Սոցցանցերում  Սարգիս Կարապետյանին պաշտպանող ինքնաշխատ բոտի համակարգը խափանվել էր, ինչի արդյունքում նրան սատարող մեկնաբանությունները կամ կրկնվում էին կամ համարակալված էին։

Ի դեպ․ Ֆեյքերի ֆաբրիկան Տաշիր Սամոյի համար դեռ վաղուց էր գործում, դեռևս 2025 թվականի 2-րդ կեսից սոցցանցերում արդեն նկատել էին Տաշիր Սամոյին սատարող նույնաբովանդակ մեկնաբանությունները ու ֆեյք  օգտահաշիվները։ Հավելենք, Ֆեյքերի գործարան պահելը բավականին թանկ հաճույք է, համացանցում երկար փնտրտուքների արդյունքում պարզվեց, որ նմանօրինակ ֆաբրիկաների ծառայության արժեքը տատանվում է ամսական 120,000-150,000 դոլարի սահմաններում։

Փաստացի Հայաստանում իշանության զավթման նպատակով Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը Տաշիր Սամոն ամսական շուրջ 120,000-150,000 դոլար է ծախսում ֆեյքերի ֆաբրիկաների վրա։

Leave a comment