Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմեկնեն Դոհա՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու. հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կատարի մայրաքաղաքում ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան հունիսի 30-ին։
Լևիթը հավելել է, որ Դոհայում կանցկացվեն նաև տեխնիկական բանակցություններ։