https://arm.sputniknews.ru/20260629/irani-agnn-herqel-e-amni-het-hunisi-30in-khvorhrdakcutjunner-chen-lini-103971778.html
Իրանի ԱԳՆ–ն հերքել է. ԱՄՆ–ի հետ հունիսի 30–ին խորհրդակցություններ չեն լինի
Իրանի ԱԳՆ–ն հերքել է. ԱՄՆ–ի հետ հունիսի 30–ին խորհրդակցություններ չեն լինի
Sputnik Արմենիա
Հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T15:24+0400
2026-06-29T15:24+0400
2026-06-29T15:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_8bb94ad62bf9fdf10c38a8ed9e462a9e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը:Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ:Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_c93123a01b27378ab6b18398c65a3251.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), ամն, բանակցություններ
Հանդիպման վայրի և ժամի վերաբերյալ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: