Իրանի արտաքին գործերի նախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է տեղեկությունները, որ այս շաբաթ Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ։
«Աշխատանքային խմբերի տեխնիկական հանդիպումներ այս շաբաթ նախատեսված չեն։ Չնայած Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի կողմից իր պարտավորությունների կատարման մոնիթորինգի վերաբերյալ, շարունակվում են սովորականի պես, Դոհայում աշխատանքային խմբերի միջև տեխնիկական բանակցությունների մասին որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները չեն հաստատվել», – լրագրողներին ասել է իրանցի պաշտոնյան։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները համաձայնության են եկել փոխադարձաբար դադարեցնել հարվածներն ու հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնել՝ Հորմուզի նեղուցի շուրջ վեճը հանգուցալուծելու համար։