Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները

Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցությունը, զրույցը բովանդակալից է եղել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

– Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են նաև ռազմավարական հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը և Բելառուսին սադրելու փորձերը։

– Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք Լուկաշենկոն Մոսկվայի և Կիևի միջև հաղորդակցության ուղիներից մեկն է։

– Որպեսզի Մոսկվայի և Կիևի միջև հաղորդակցության առկա ուղիները գործեն, դրանք պետք է մնան ստվերում։

– Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում լավ հայտնի է. այն ուրվագծվել է Պուտինի կողմից երկու տարի առաջ՝ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթում։

– 2024 թվականին Արտաքին գործերի նախարարությունում Պուտինի կողմից Ուկրաինայի հարցում հայտարարված դիրքորոշումը լավ հայտնի է Կիեւի ռեժիմին և ամերիկացի բանակցողներին։

– Ճակատում դինամիկան պերճախոս է և վստահություն է ներշնչում, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին։

Leave a comment