Ուկրաինական էներգահամակարգի օպերատոր «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել ենթակառուցվածքին, և դրա վնասների հետևանքով երկրի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել:
Նշվում է, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ դադարեն հարվածները: Փետրվարի 7-ի գիշերը ռուսական հրետակոծության տակ են հայտնվել Խմելնիցկու, Ռովենի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Վիննիցկի և Լվովի շրջանները։ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը հաստատել է, որ հարձակման հիմնական թիրախը եղել է էներգետիկ ենթակառուցվածքը։
Լեհաստանն էլ օդ է բարձրացրել կործանիչներ՝ Ուկրաինայի արևմտյան շրջաններին Ռուսաստանի հարվածի պատճառով: Իշխանությունները հայտարարել են, որ միջոցառումները կանխարգելիչ բնույթ են կրում։ Լեհաստանում աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել են նաև սահմանից ոչ հեռու գտնվող Ժեշուվ և Լյուբլին քաղաքների քաղաքացիական օդանավակայանները:
Դիտումների քանակ3