https://arm.sputniknews.ru/20260629/rd-adts-n-jarvoslavlum-sinagvogi-hrkizum-e-kankhel-103958887.html
ՌԴ ԱԴԾ-ն Յարոսլավլում սինագոգի հրկիզում է կանխել
ՌԴ ԱԴԾ-ն Յարոսլավլում սինագոգի հրկիզում է կանխել
Sputnik Արմենիա
Չարագործը ծրագրում էր հարձակվել սինագոգի վրա՝ ինքնաշեն հրկիզող սարք օգտագործելով։ 29.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-29T11:48+0400
2026-06-29T11:48+0400
2026-06-29T11:48+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ռուսաստան
յարոսլավլ
ահաբեկչություն
սինագոգ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103955830_0:0:1024:576_1920x0_80_0_0_91bccf72815f61aa8556f23bc589481b.jpg.webp
ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության համախոհը ծրագրում էր հրկիզել Յարոսլավլի սինագոգը. նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Նշվում է, որ չարագործը կապ է հաստատել Սիրիայում գործող արգելված կազմակերպության ներկայացուցչի հետ։Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Կիևի ծրագրած կրկնակի ահաբեկչությունը. ԱԴԾԳործելով ղեկավարի հրահանգներով և համակարգմամբ՝ ահաբեկիչը ձեռք է բերել հրկիզող խառնուրդով շշեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն ու քիմիական նյութերը։Այդ նպատակով նա ուսումնասիրել է տարածքը և լուսանկարել թիրախային օբյեկտը, սակայն ձերբակալվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից։Ռուսաստանցի կինը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինային. ԱԴԾ–ն ձերբակալել է նրան
յարոսլավլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103955830_147:0:915:576_1920x0_80_0_0_514b797004ea3206d8d08db63660c509.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, յարոսլավլ, ահաբեկչություն, սինագոգ, տեսանյութեր, տեսանյութ, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, յարոսլավլ, ահաբեկչություն, սինագոգ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Չարագործը ծրագրում էր հարձակվել սինագոգի վրա՝ ինքնաշեն հրկիզող սարք օգտագործելով։
ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության համախոհը ծրագրում էր հրկիզել Յարոսլավլի սինագոգը. նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Նշվում է, որ չարագործը կապ է հաստատել Սիրիայում գործող արգելված կազմակերպության ներկայացուցչի հետ։
Գործելով ղեկավարի հրահանգներով և համակարգմամբ՝ ահաբեկիչը ձեռք է բերել հրկիզող խառնուրդով շշեր պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն ու քիմիական նյութերը։
«Հետագայում նա ծրագրում էր հարձակվել Յարոսլավլում գտնվող հրեական կրոնական հաստատության վրա՝ օգտագործելով ինքնաշեն հրկիզող սարքը», – նշել է գերատեսչությունը։
Այդ նպատակով նա ուսումնասիրել է տարածքը և լուսանկարել թիրախային օբյեկտը, սակայն ձերբակալվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից։